ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «ՍԱՍ»–ի Արտակը հրավիրվել է հարցաքննության

«ՍԱՍ»–ի Արտակը հրավիրվել է հարցաքննության

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ազգային ժողով նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը` «ՍԱՍ»–ի Արտակը, հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին ծանուցագիր է ուղարկվել, որպեսզի վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին»,–հայտնեց նա։

Հիշեցնենք, որ 2019թ.–ի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Նշվում էր, որ բարձր խոսելու համար վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել։ Հարուցվել էր քրեական գործ:

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Արտակ Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել ու հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Ոստիկանությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր բացատրություն տալու մասին լուրերը։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։