ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ Փաշինյանի եւ Մարությանի ակնարկին

Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ Փաշինյանի եւ Մարությանի ակնարկին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ վարչապետի գրասենյակում  ուղիղ եթերում մայրաքաղաքի աղբահանության  եւ  «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունների խնդիրների մասին քննարկման ժամանակ, երբ Մարությանը ներկայացնում էր, որ աղբահանության ընկերությունը չի կատարել ու չի կատարում պայմանագրային պարտավորությունները, Փաշինյանն այսպես արձագանքեց.

 «Այստեղ ես, ուրիշ… այդ ամենի հետ կապված՝ ընկերության, իր կապերի, իր մատակարարների հետ կապված ուրիշ տեղեկություններ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես այսօր հարկ էլ չեմ համարում…

Եթե մի հատ մտածենք, ասենք՝ Լիբանան, Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որ չգիտեմ…»: «Եղբայրը…»,-միջամտեց Մարությանը:

Փաշինյանն էլ շարունակեց. «Եղբայրը… չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը: Այստեղ նյուանսներ կան: Ամենասկզբից մրցույթի, որ ասում եք կեղծ փաստաթղթեր կան»:

Փաշինյանի ու Մարությանի ակնարկը՝ բարձրաստիճան պաշտոնյայի եղբայր, կարելի է ենթադրել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է, որը եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Aravot.amը վարչապետի ու քաղաքապետի հայտարարության մասին փորձեց պարզաբանում ստանալ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Պաշտոնական մեկնաբանություններ տրվում են պաշտոնական հայտարարություններին:

Լուրջ չէ նման մեկնաբանություն ակնկալել ինչ-որ ակնարկների վրա հիմնված ենթադրությունների կապակցությամբ»: 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։