Video > Տեսանյութ. պիթոնը կուլ է տվել կոկորդիլոսին

Տեսանյութ. պիթոնը կուլ է տվել կոկորդիլոսին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Daily Mail-ի հաղորդմամբ`  Ավստրալիայում հանգստացող մի տղամարդ Մաունտ-Այզա սարի մոտ պատահական ականատես է դարձել  մի անսովոր տեսարանի, թե ինչպես է պիթոնը կուլ տալիս կոկորդիլոսին: Նրա նկարահանած տեսանյութն ու լուսանկարները կայծակնային արագությամբ տարածվել էին համացանցում:

GG Wildlife Rescue Inc. բարեգործական կազմակերպության ղեկավար Միշել Ջոնսը, որ տանը երկու պիթոն է պահում, բացատրել է, որ օձի գործողություններում զարմանալի բան չկա:

«Նրանք կարող են ուտել գրեթե ամեն բան, ինչը կտեղավորվի նրանց բերանում», – նշել է նա:

Ըստ նրա՝ պիթոնները, չնայած ակնհայտ ռիսկին, հաճախ փորձում են ուտել խոշոր գիշատիչների:

Facebook Comments
-.-