Video > Համացանցում հայտնվել է արցախցի հայտնի օրենքով գողի ձերբակալման տեսանյութը

Համացանցում հայտնվել է արցախցի հայտնի օրենքով գողի ձերբակալման տեսանյութը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

 

Համացանցում հայտնվել է Կազանում ձերբակալված օրենքով գող Ռաշիդ Խաչատրյանի ձերբակալման տեսանյութը:

Հիշեցնենք, որ օրերս Կազանի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանին, որն ավելի հայտնի է որպես Ռաշիդ Ջամբուլսկի: Հետաքննությունը կարծում է, որ 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի սեպտեմբեր ամիսը, որպես կազմակերպված խմբի անդամ, ձերբակալվածը 1,2 միլիոն ռուբլի է շորթել չիստոպոլցի գործարարից:

Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել «Շորթում» հոդվածով: Հիմա նա մեկուսարանում է:

«Կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելիս դատարանը հաշվի է առել հանցագործության ծանրությունը, բնույթը և առանձնահատուկ հանգամանքները, մեղադրյալի ինքնությունը, որը նախկինում դատապարտված է եղել, քրեական գործը չի հանվել և չի հետաձգվել օրենքով սահմանված կարգով:

Ինչպես նաև նա կարող է թաքնվել նախաքննությունն իրականացնող մարմիններից և շարունակել հանցավոր գործունեություն ծավալել, ճնշում գործադրել մասնակիցների վրա քրեական դատավարության ընթացքում և խոչընդոտել քրեական դատավարությանը»,- հայտնել են Կազանի Վահիտովյան դատարանում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։