ԲԼՈԳ > «Պատասխանատվություն և արդյունավետություն՝ 0, տափակ շոուներ, ինչքան ուզես». Շարմազանով

«Պատասխանատվություն և արդյունավետություն՝ 0, տափակ շոուներ, ինչքան ուզես». Շարմազանով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես

Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն է պատասխանատու,այլ մենք` նախկիններս

Քաղաքն աղբի մեջ կորում է,ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն է մեղավոր,այլ ` Սանիթեքը: Կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի,դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր,այլ ` նախկին խորհրդարանը:

Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման,մարդկանց խաբելու,քաղաքական բանտարկյալների առկայության,ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու,կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու…

Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը:

Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։