ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ադրբեջան անցած զինծառայողի մորը տեղափոխել են հիվանդանոց, հայրը մեկնել է Արցախ. մանրամասներ

Ադրբեջան անցած զինծառայողի մորը տեղափոխել են հիվանդանոց, հայրը մեկնել է Արցախ. մանրամասներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Օգոստոսի 12-ին, ժամը 12-ի սահմաններում 2000 թվականին ծնված զինծառայող Արայիկ Ղազարյանը  լքել է մարտական դիրքը: Արայիկ Ղազարյանը բանակ էր զորակոչվել 2019 թ. Հունվարին:

19-ամյա Արայիկ Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից է:

Երեկ երեկոյան ժամը 5-ի սահմաներում համայնքի բնակիչներն արդեն տեղեկացել են եղելության մասին, ծնողներին տեղեկացրել էին զորամասից՝ ասելով, որ իրենց որդին լքել է սահմանը:

Մեզ տեղեկացրին, որ հայրը լուրը լսելու պես անմիջապես մեկնել է  Արցախ: Արայիկի մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող է,  իսկ մայրն առողջական խնդիրներ ունի: Երբ մայրը իմացել է, անմիջապես  զգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են հիվանադանոց:

Հայտնի է նաև, որ եղբորը դիրքերից անմիջապես իջեցրել և տարել են  կայազոր, երեկոյան մնացել է կայազորում և թույլ չեն տվել որ գա:

Երկու եղբայրներ հեռախոսազանգեր, հաղորդագրություններ ունեն և հիմա  ստուգվում է, թե ինչ պարունակություն ունի երկու եղբայրների խոսակցությունները:

Արայիկը  20 օր առաջ արձակուրդ է եկել, ասել է, որ ամեն ինչ լավ է, իսկ ծնողներն ասել են, , որ իրենց որդու հետ գրեթե ամեն օր  խոսել են, վերջին անգամ դեպքից մի 3 օր առաջ են խոսել:

Հիշեցնենք, որ սահմանը հատած զինծառայողի դեպքին այսօր անդրադարձել է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողըսահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով, կոչ է արել կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասել է նախարարը:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։