ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սխալ ախտորոշումը կործանել է 3-ամյա աղջկան

Սխալ ախտորոշումը կործանել է 3-ամյա աղջկան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սխալ ախտորոշումը կործանել է Շոտլանդիայից 3-ամյա Հարփեր Այթքենին:

The Scottish Sun-ը հաղորդում է, որ աղջիկը հոսպիտալացվել էր ջերմությամբ, որովայնի ցանով եւ կոկորդի ցավով: Նրա մոր՝ Լորիի խոսքով, դրանից մեկ օր առաջ Հարփերի մոտ դիարեա էր:

Աղջիկը շտապ օգնության բաժանմունքում մի քանի ժամ էր անցկացրել եւ նրա վիճակը մի փոքր բարելավել էր:

Որոշելով, որ փոքրիկի մոտ ստամոքսի սովորական խանգարում է, բժիշկները նրա դուրս էին գրել:

Սակայն հաջորդ օրը Հարփերի շրթունքները կապտել էին: Վախեցած մայրը նորից նրան հիվանդանոց էր տարել, որտեղ աղջիկը միանգամից կորցրել էր գիտակցությունը:

Քիչ հետո նրա մեջքին, դեմքին եւ ձեռքերին ցան էր հայտնվել եւ Հարփերին վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել: Աղջկան արհեստակամ կոմայի մեջ էին գցել, սակայն հոսպիտալացումից 2 ժամ անց նա մահացել էր:

Աղջկա մայրը նշում է, որ հանկարծահաս մահվան պատճառը սեփսիսն էր, որը զարգացել էր ինֆեկցիայի ֆոնի վրա:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։