Իրավական > Վիճաբանություն Նոր Նորքում. 32-ամյա տղամարդը սպառնացել է սպանել ոստիկանին

Վիճաբանություն Նոր Նորքում. 32-ամյա տղամարդը սպառնացել է սպանել ոստիկանին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Նոր Նորքում գտնվող Դիվա գիշերային ակումբի մոտ հերթական խմբակային վեճն է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող կարմիր բերետավորները։ Վեճի մասնակիցներից մեկը հարձակվել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա, քաշքշել նրան ու պատռել համազգեստը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու ձեռքին դանակ է եղել. նա ոստիկաններին սպառնացել է, որ կսպանի նրանց։ Անմիջապես հավելյալ ուժեր են հրավիրվել դեպքի վայր, որտեղից վեճի բոլոր մասնակիցները, այդ թվում` դանակավորը, բերման են ենթարկվել ոստիկանություն։

Տղամարդը մայրաքաղաքի բնակիչ է, 32 տարեկան, չի աշխատում։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։