ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ЗИЛ-ը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ЗИЛ-ը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Oգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 AF 194 համարանիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։

Վթարի վայրի մոտով անցնում էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով կանգնեց, ոստիկաններից հետաքրրքվեց վիրավորների որպիսությամբ և հայտնեց՝ եթե կարիք կա փրկարարների, տղաները կարող են մոտենալ։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։