Բանակ > Ադրբեջանական մամուլը հրապարակել է սահմանը հատած զինծառայողի ստացած վերքերի լուսանկարները

Ադրբեջանական մամուլը հրապարակել է սահմանը հատած զինծառայողի ստացած վերքերի լուսանկարները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Քիչ առաջ նաև հրապարակվեցին մի շարք լուսանկարներ, որոնցում ցուցադրվում են զինծառայողի մարմնի տարբեր հատվածներում ստացած վերքերը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,– գրել էր նա սոցցանցի իր էջում:

-.-