Իրավական > Արտակարգ ավտովթար Արարատի մարզում. հայր ու որդի մեքենաներով միմյանց են բախվել. կան վիրավորներ (լուսանկարներ)

Արտակարգ ավտովթար Արարատի մարզում. հայր ու որդի մեքենաներով միմյանց են բախվել. կան վիրավորներ (լուսանկարներ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հրայր Դավթյանի վարած Mercedes E320 մակնիշի 34 CC 300 համարանիշի և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 DV 209 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, Եղվարդ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Նաիրա Համբարձումյանը և 5-ամյա Է. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Mercedes-ների վարորդները հայր ու որդի են:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։