ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Քոչարյանի աջակիցը թմրանյութ ներկրելու համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Քոչարյանի աջակիցը թմրանյութ ներկրելու համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ռաֆայել Աֆրիկյանը գրում է.

Մի թմրամոլի պատմություն

Սա Նարեկ Մութաֆյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվիստներից։

2016 թվականի հոկտեմբերի 28-ին նա, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել խոշոր չափերի 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակներ։

2016-ին Նարեկը ձերբակալվել է և 1 տարի 9 ամիս գտնվել կալանքի տակ։ Այնուհետև խափանման միջոցը փոխվել էր գրավի։

Այսօր դատարանի վճռով Նարեկ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

Նա կշարունակի ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

-.-