Video > Ես այս զորամասի ամենալավ զինվորն եմ, և բոլորը պետք է ինձնից օրինակ վերցնեն. գնդապետ Արմեն Գյոզալյան

Ես այս զորամասի ամենալավ զինվորն եմ, և բոլորը պետք է ինձնից օրինակ վերցնեն. գնդապետ Արմեն Գյոզալյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ուղեկցությամբ Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ենք, և զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանի օգնությամբ լրագրողներով ծանոթանում ենք տեղանքին, զորամասի դասավորվածությանը, զինվորների մարտունակությանը, մաքրությանը և ամենակարևորին` սննդին:

Գնդապետ Արմեն Գյոզալյանը հպարտորեն շեշտում է, որ ինչպես գրքում սահմանված է ծառայությունը, նույնկերպ իրենք են ծառայում, առանց շեղումների.«Մենք մեծ ընտանիք ենք, և այստեղ, բնականաբար,  կան տարբեր խառնվածքի մարդիկ: Չեմ ստի` ասելով, թե 100, բայց իմ զինվորների 95%-ին գիտեմ անուններով, ազգանուններով և հայրանուններով: Մեզ մոտ այդպես է, պետք է միմյանց ճանաչենք, որ մեկս մյուսի խնդիրներից տեղյակ լինենք, դրանց լուծումներն էլ, միանշանակ, չեն ուշանում»,- պատմում է Արմեն Գյոզալյանը:

Զինվորները ևս գոհ են իրենց ծառայությունից, նրանց խոսքով` լավ է, որ զորամասում կա խստություն, կարգ ու կանոն.«Լավ է, երբ խիստ սպան միևնույն ժամանակ մեր ընկերն է, այդ խստությունը շատ անհրաժեշտ է զինվորին»,- նշում է շուրջ 1 տարի ծառայության անցած զինվորներից մեկը:

Զորամասի հրամանատարը շրջայցի ընթացքում որոշ ցուցումներ է տալիս տեղակալներին և կրկին վերադառնում խոսակցությանը. ասում է` իր զինվորներն իրենից պետք է օրինակ վերցնեն. «Զորքիս դիմաց երբ կանգնում եմ, հաճախ եմ կրկնում, որ ես այս զորամասի ամենալավ զինվորն եմ, և որ բոլորը պետք է ինձնից օրինակ վերցնեն` գոտին միշտ ամուր կապված, մազերը կտրած, գեղեցիկ սափրված, հագուստը միշտ մաքուր և արդուկված, կոշիկները մաքուր..: Այո’, ես պետք է օրիանակ ծառայեմ, ուրիշ էլ ով»: 

Նախորդ տարի Արցախի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված այս զորամասը ճանաչվել է լավագույնը, իսկ տարիներ առաջ, երբ այս զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը ծառայության էր անցել Շամշադինում, Բերդում, տվյալ զորամասերը Գյոզալյանի ծառայության տարիներին ևս ճանաչվել են լավագույնը: «Սա  հրամանատարի համար հպարտություն է: Երբ ծառայության անցա այս զորամասում, հարակից տարածքն այնքան էլ բնակեցված չէր, սպաներն իրենց ընտանիքների հետ բոլորովին այլ տեղերում էին ապրում: Ես որոշեցի իմ օրինակով կանչել բոլորին` կնոջս ու անչափահաս երեխաներիս հետ միասին տեղափոխվեցինք այստեղ, և տեսա, որ մեկ-երկու բոլոր սպաներն իրենց ընտանիքներով գալիս են: Ժամանակի ընթացքում բոլոր նախապայմանները ստեղծվեցին` մանկապարտեզ, դպրոց, գրադարան, խաղահրապարակ, կրպակներ, ամեն ինչ: Մենք ենք ստեղծում մեր առօրյան, այսպես ենք երկիրը հզորացնում»,- մանրամասնում է հրամանատարը:

Հրամանատար Արմեն Գյոզալյան

Հերթը սննդինն  է: Մեզ հետ ճաշում էին հրամանատար Արմեն Գյոզալյանը, վերջինիս տեղակալները և Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի միավորման հրամանատար Կարեն Շաքարյանը: Շաքարյանը ներկայացնում է սնունդը և պատմում` չափաբաժնով է տրվում ուտելիքը, սակայն չի լինում օր, երբ սեղանին սնունդ չի մնում, միշտ առնվազն 30%-ը մնում է, նույնը փաստեցին սպաները, զինվորներն ու նախկինում ծառայած գործընկերներս: Վերջիններս փաստում են` զինվորի սննդակարգն անհամեմատ փոփոխվել է: Իսկ երբ Կարեն Շաքայանն էլ այդ զրույցի ժամանակ թեթև ժպտալով հավելեց, որ իրենք նույնիսկ շաբաթը 2 անգամ խորոված են հյուրասիրում զինվորներին, ինչը սննդակարգից դուրս է, տպավորությունները կրկնապատկվեցին:

Սպայական կազմը ճաշից հետո մեզ ուղեկցեց դեպի կրակադաշտ, որտեղ զինվորները մարզվում են դիրքային ծառայությանը պատրաստվեու համար: Զորամասերի միավորման հրամանատար Կարեն Շաքարյանի խոսքով 2016թ հետո ողջ առաջնագծերում ահռելի աշխատանքներ են տարվել` ապահովելու համար անձնակազմի բոլոր տեղաշարժերը, բարելավվել է սպառազինությունը, սնունդը, առաջնագիծը, ամեն ինչ:

Արմեն Գյոզալյանն էլ իր հերթին մեզ ներկայացրեց պաշտպանիչ պատը, որտեղից հավանականությունը չնչին է, որ հակառակորդի փամփուշտը կկարողանա ներս անցնել: 

Գնդապետ Գյոզալյանի հետ միասին մեզ ուղեկցող տեղակալները, խոսելով զինվորների մարտունակությունից, սպառազինությունից, ընկերական միջավայրից, հորդորում են.«Մի տարանջատեք զինվորին ու սպային, բոլորս հավասար ենք, սպան էլ է զինվոր, և մեր առաջնահերթությունը սա պետք է լինի»: Սպաները պատմում են` իրենք Ամանորը տանը չեն նշում, իսկ այդ մշակույթն էլ իր հետ տվյալ զորամաս է բերել գնդապետ Գյոզալյանը: Վերջինիս գլխավորությամբ սպայական կազմն ամեն տարի դեկտեմբերի 31-ին այցելում է առաջնագծեր, զինվորների հետ նշում Ամանորը, ոգևորում նրանց: 

iPRESS.am

Facebook Comments
-.-