Video > Հրթիռի փորձարկման ժամանակ պայթյունից զոհվել է 5 հոգի. Տեսանյութ

Հրթիռի փորձարկման ժամանակ պայթյունից զոհվել է 5 հոգի. Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արխանգելսկի շրջանի Նենոկս գյուղի մոտ Ռուսաստանի ռազմածովային ուժերի պոլիգոնում պայթյունի հետևանքով զոհվել է «Ռոսատոմի» 5 աշխատակից, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

«Ողբերգությունը տեղի է ունեցել հեղուկային շարժիչ համակարգը սնուցման ինժեներա-տեխնիկական աշխատանքների ժամանակ: Հանգամանքների բերումով պայթյունի պահին «Ռոսատոմի» աշխատակիցները ստուգում էին սնուցման իզոտոպային աղբյուրները, որոնք ստեղծվել էին հեղուկային ռեակտիվ համակարգի համար», հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպից հետո Նենոկսից 40 կմ հեռավորության վրա գրանցվել է ռադիոցիոն ճառագայթման կարճատև աճ:

Տեղի լրրատվամիջոցները հայտնում են, որ Արխանգելսկի և Սևերոդվինսկի դեղատներում կտրուկ աճել է յոդային դեղամիջոցների պահանջարկը:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։