ՄԱՄՈւԼ > Գործազուրկների թիվն ավելացել է. «Առավոտ»

Գործազուրկների թիվն ավելացել է. «Առավոտ»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին։

Դա փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019 թթ․ 1-ին նեռամսյակի ցուցանիշները։

Ըստ կոմիտեի հրապարակած վիճ-ակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս ներկայացված է 2 մլն 65 հազար 600 մարդ, որից 1 մլն 115 յազաչ 900-ը կին է, 949 հազար 700-ը՝ տղամարդ։

Իսկ 2018-ի 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս հաշվառված անձանց թիվն այս տարվա թվից մի փոքր պակաս է՝ 2 մլն 34 հազար 500 մարդ, որից 926 հազար 200-ը՝ տղամարդ, 1 մլն 108 հազար 300-ը՝ կին։

Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ըստ նույն աղբյուրի, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, իսկ ՀՀ վերջին՝ 2011-ին անցկացված մարդահամարի համաձայն, կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, 100 հազարից մի քիչ ավելի»։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։