ԲԼՈԳ > «Այդտեղ կրկին Նիկոլը ճիշտ է, Արփինեն/ՀՀԿ-ն՝ սխալ». Ստյոպա Սաֆարյան

«Այդտեղ կրկին Նիկոլը ճիշտ է, Արփինեն/ՀՀԿ-ն՝ սխալ». Ստյոպա Սաֆարյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Եթե պետությունների քաղաքացիների համար հաճելի չէ լսել, որ իրենք ձախողված պետություն են, ինչը միանգամայն մարդկային է, ապա դա դեռևս չի նշանակում, թե պետությունները ձախողված չեն լինում, որքան էլ զոհի համար հորինեն «խոցելիություն» ականջ շոյող բառը։

Ձախողված պետությունները միայն նրանք չեն, որոնք տարածքներ են կորցնում, այլ նաև նրանք, երբ Մոնտեվիեդոյի կոնվենցիայով սահմանված 4 պահանջ-չափանիշները՝  տարածք,  բնակչություն,  օրինական ձևավորված իշխանություն, որը պաշտպանում է այդ տարածքն ու էֆեկտիվ կառավարում իր բնակչությանը, և միջազգային հարաբերությունների մեջ մտնելու կարողություն, թուլանում են․

 Եթե ՀՀԿ «մոտեցումն» է, որ 2016թ․ ապրիլյան պատերազմում կորցրած 800 հա տարածքը մեկ այլ պետության՝ Արցախի Հանրապետության «իրավասության» ներքո է ու Հայաստանին չի վերաբերում, ապա իհարկե կարող են համարել, թե 2014-ից՝ բուռն քննարկման առարկա դարձած հայտնի անհայտ զեկույցից հետո իրենց ղեկավարած Հայաստանը տարածք չի կորցրել, անգամ մոռացության տալով, որ Արցախի սահմանները համատեղ պահում են ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ․․

Բնակչությունը․ կարծում եմ անհերքելի է, որ վերջին տասնամյակում ՀՀ բնակչությունը պակասել է, ու դրա մասին բանավեճի տեղ չկա։

 Իշխանությունները․ մանուկին էլ պարզ է, որ վերջին տասնամյակներում ՀՀ-ում իշխանության օրինական ձևավորում չի եղել, ընտրությունները՝ կեղծվել են, ավարտվել արյունահեղություններով ու ընդդիմության հալածանքներով։ Համաձայն կոռուպցիան գնահատող միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում այն բնութագրվել է «համակարգային բնույթի» դիապազոնում, վերջերս քննվող քրգործերն էլ ապացուցում են, որ դա այդպես է եղել։

Վերջապես՝ միջազգային հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը․ ԵՄ-ի հետ խոշորագույն պայմանագիրը 3,5 տարի բանակցելու ու Ռուսաստանի ճնշման տակ չսոտորագրելը՝ միջազգային հանրության ներսում Հայաստանի ինքնուրույնության մասին անբարենպաստ կարծիքով հանդերձ, մեր միջազգային հարաբերությունների մեջ մտնելու անկարողության ցցուն ապացույցն է․․․

Իհարկե կարելի է խոսել ձախողվածության տարբեր աստիճանների մասին։ Բայց որ Հայաստան պետությունը եղել է ձախողված պետություն, այդտեղ կրկին Նիկոլը ճիշտ է, Արփինեն/ՀՀԿ-ն՝ սխալ․․․․

Միգուցե քաղաքականության մեջ մանիպուլյացիաներն ու բառախաղերը բացատրելի են, բայց գիտության դեմ հակաճառելն անիմաստ է․․․»:

-.-