ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Բախվել են 38-ամյա վարորդի BMW-ն և 26-ամյա վարորդի Opel-ը․ հրդեհ է բռնկվել․ BMW-ն վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈ

Բախվել են 38-ամյա վարորդի BMW-ն և 26-ամյա վարորդի Opel-ը․ հրդեհ է բռնկվել․ BMW-ն վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտաճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 38-ամյա Աշոտ Անտոնյանի վարած BMW մակնիշի տրանզիտ 0150 HT համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Շահեն Սերոբյանի վարած Opel մակնիշի 31 TU 001 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել։ Ու մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով մարել կրակը, սակայն BMW-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ բախվել են 38-ամյա վարորդի BMW-ն և 26-ամյա վարորդի Opel-ը․ հրդեհ է բռնկվել․ BMW-ն վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-