ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթին:

Այս մասին հայտնում է   Minval.azը, գերատեսչությունից նշել են, որ ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Հայաստանի վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է հնչեցրել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից և նրա թուլությունը որպես քաղաքական գործիչ»:

ԱԳՆ հայտարարության համաձայն՝ «Չնայած ելույթը ուղղված էր ներքին լսարանին՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը: Հայտարարությունը հակասում է նաև Հայաստանի՝ «միայն խաղաղության ճանապարհով կոնֆլիկտի լուծման» կոչերին»: 

Վարչապետն ընդգծել է, որ իր ելույթում չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է և վերջ»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։