Բանակ > Տեսանյութ. «Ասում են՝ Ձեր երեխան հերոս ա, բայց…». ականի պայթյունի հետևանքով ոտքը կորցրած զինծառայողին հրաժարվում են զինվորական թոշակ տրամադրել

Տեսանյութ. «Ասում են՝ Ձեր երեխան հերոս ա, բայց…». ականի պայթյունի հետևանքով ոտքը կորցրած զինծառայողին հրաժարվում են զինվորական թոշակ տրամադրել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

 

«Եթե հիմա էլ նույն իրավիճակը լիներ, էլի կգնայի օգնելու…հա-հա, հաստատ, առանց մտածելու»:

20-ամյա Հրանտ Հարությունյանը բանակ էր զորակոչվել 2018 թվականի հունվար ամսին՝ Արցախի ՊԲ-ի N զորամասերից մեկում: Ծառայության 16 ամիսների ընթացքում պարբերաբար մարտական հերթապահության է եղել դիրքերում: Մայիսի 14-ը, սակայն, եղավ վերջին հերթապահությունը…

«Ականի պայթյունի պահին իրեն թվացել ա՝ հակառակորդն ա հարձակվում: Շրջվել Գրիգորին ասե լա՝ լապատկով խփի ինձ, սպանի, դու փախի»

Առավոտյան հերթական հերթափոխը հանձնելուց հետո, Հրանտին է մոտենում դիրքի ավագի օգնականը՝ Խեչումյան Գրիգորն ու ասում, որ գնում է դիրքի տեսախցիկների դիմացի խոտերը մաքրելու: Հրանտը խրամաբջջի մոտ է կանգնում, Գրիգորը՝ գնում առաջ: Քիչ անց Հրանտին են հասնում ընկերոջ ցավի ու օգնության ձայները.

«Ես տեսա, որ Գրիգորը գլորվում ա: Զրահաբաճկոնս ու սաղավարտս արագ հանեցի ու վազեցի դեպի իրեն: Մեկ էլ ոտքս տարօրինակ փոսի մեջ ընկավ՝ առանց խոտի տեղ էր: Ուզում էի հետ քաշել, զգում էի՝ չեմ կարողանում, ոտքս դնեցի վրեն՝ մի հատ զրնգոց եկավ ու հասկացա, որ արդեն մեջքի վրա պառկած եմ: Բարձրանում եմ արմունկներիս վրա, նայում եմ ոտքիս, տեսնում՝ կրունկիս հատվածը չկա, էդ պահին երկրորդն ա տրաքում ու աչքերս արդեն փակվում ա»,- Forrightsին պատմում է Հրանտը:

Զինծառայողին միանգամից առաջին օգնություն են ցույց տալիս և հրամանատարությանը զեկուցում ականների պայթյունի մասին: Հրանտին տեղափոխում են Մարտունի հոսպիտալ, որտեղ ոտքն անդամահատում են,, ապա տանում Ստեփանակերտ:

Պատահարի մասին Հրանտի ծնողներին տեղեկացնում են ժամեր անց, ովքեր միանգամից հասնում են Արցախ:

«Աչքերը բացեց Ստեփանակերտում, մեզ տեսավ, ջղայնացավ: Ասում ա՝ դուք ինչի՞ եք եկել, ի՞նչ ա եղել, ձեզ ո՞վ ա կանչել: Հետո մեզ բժիշկն առանձին ասեց, որ Գրիշան պատմել ա, որ Հրանտս չի գիտակցել դեպքը: Ականի պայթյունի պահին իրեն թվացել ա՝ հակառակորդն ա հարձակվում: Շրջվել Գրիգորին ասել ա՝ լապատկով խփի ինձ, սպանի, դու փախի»,- տղայի խոսքն է շարունակում մայրը՝ Նելլին:

Անդամահատված ոտքի մասին Հրանտն իմացել է միայն հաջորդ օրը՝ Երևանի «Մուրացան» հոսպիտալ տեղափոխվելուց հետո, շատ պատահական.

«Մուրացան»-ի հոսպիտալում բժիշկը հարցրեց՝ ոտքդ քո՞ր ա գալիս, ասեցի՝ հա, ձեռքս տարա, որ քորեմ, տեսնում եմ չկա, ասում են՝ անդամահատել ենք»,- վերհիշում է Հրանտը:

Հոսպիտալում շտապ վիրահատում են Հրանտի՝ ասկոլկայից վիրավորված աչքը, սակայն հայտնում, որ ձախ աչքն այլևս չի տեսնելու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։