Medicine > Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանայք մամոգրաֆիայի անվճար հետազոտություն կանցնեն

Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանայք մամոգրաֆիայի անվճար հետազոտություն կանցնեն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։