Medicine > Ես հաղթահարեցի քաղցկեղը. Սիրիայի առաջին տիկին

Ես հաղթահարեցի քաղցկեղը. Սիրիայի առաջին տիկին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Այսօր բոլորի առջև կարող եմ հայտարարել, որ ես հաղթահարեցի քաղցկեղը»,-ասել է Սիրիայի նախագահի կինը՝ Ասմա ալ Ասադը, ով շուրջ մեկ տարի է՝ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

Սիրիայի առաջին տիկինը նաև ասել է, որ հիվանդության օրերին ամուսինը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն, իր կողքին է եղել. «Նա իմ ամուսինն է, կյանքի ընկերը, ու շատ բնական է, որ հիվանդության բոլոր փուլերում շարունակեց մնալ իմ կողքին…»։ 44-ամյա Ասմա ալ Ասադը՝ արաբական աշխարհի նշանավոր կանանցից մեկը, խոսելով իր հիվանդության հանգամանքների մասին, ասել է, որ հիվանդությունը քննության պես մի բան է, ցանկացած մարդ, ով հանդիպում է նման անողոք քննության, պետք է պայքարի ու չկորցնի իր հավատը:

Հիվանդության դեմ պայքարը նա կարևորել է ժամանակակից բժշկության ձեռքբերումները՝ հիշեցնելով, որ կանխարգելիչ քայլերն օգնում են հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները։ Հիվանդությունից հետո Ասմա ալ Ասադը նոր սանրվածքով առաջին անգամ երևացել է Սիրիայի պետական հեռուստատեսության եթերով։ Տված հարցազրույցում էլ խոսել է քաղցկեղի իր պատմության մասին: Բազմաթիվ հետևորդներ նկատել են, որ երեք երեխաների մայր Ասմա ալ Ասադը վերագտել է իր ուժն ու եռանդը, և կարճ սանրվածքը նրան շատ է սազում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։