ՀՐԱՏԱՊ > Մահացել է կանանց թիմի 21-ամյա ֆուտբոլիստը

Մահացել է կանանց թիմի 21-ամյա ֆուտբոլիստը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

21 տարեկանում կյանքից հեռացել է «Չերտանովոյի» կանանց թիմի կիսապաշտպան Անաստասիա Բերեզինան։ Աղջկա սիրտը կանգ է առել քնած ժամանակ:

«Մեր ընտանիքում հսկայական վիշտ է… օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը Անաստասիա Բերեզինան այլևս չկար։ Իր կյանքի կեսից ավելին Նաստյան տվել է մեր ակումբին, նա 11 տարի խաղացել է «Չերտանովոյում»՝ անցնելով բոլոր աստիճանները՝ սկսած տարրական դպրոցից մինչև գլխավոր թիմի մեկնարկային կազմ, և ամեն օր նա անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ակումբն ավելի ուժեղանա:

Նաստյան բազմիցս հաղթել է երկրի առաջնություններում, խաղացել է գավաթի եզրափակչում, դարձել է տարբեր մրցաշարերի լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու, պաշտպանել է ազգային դրոշի գույները՝ հանդես գալով Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական թիմերում:

«Չերտանովո» կանանց ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցությունն է հայտնում Անաստասիա Բերեզինայի հարազատներին և մտերիմներին: Մենք հպարտ ենք, որ դու մեր մասն ես եղել և միշտ կհիշենք քեզ», – ասվում է ակումբի Instagram-ի ոչ պաշտոնական էջում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։