ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սոչիի օդանավակայանի տերը Հայաստանում գործարան ունի. նոր մանրամասներ ազգային զտումների շուրջ

Սոչիի օդանավակայանի տերը Հայաստանում գործարան ունի. նոր մանրամասներ ազգային զտումների շուրջ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սոչիի միջազգային օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարության շուրջ սկանդալը օր օրի զարգանում է: Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր համացանցում հայտնվել է օդանավակայանի հայ աշխատակցուհու և նրա ռուս ղեկավարի սկանդալային ձայնագրությունը: Լսվում է, թե ինչպես է վերջինս նախատում է հայուհուն ՌԴ նախագահ Պուտինին հասցեագրված կոլեկտիվի նամակ-բողոքի տակ ստորագրելու համար, իսկ աշխատակցուհին մի կերպ արդարանում է իր արարքի համար: 

Ձայնագրությունը ապացուցում է, որ օդանավակայանի ղեկավարությունը իրոք կադրային ջարդ է իրականացրել:

Կոնֆիդենցիալ աղբյուրից «Հրապարակին» հայտնի դարձավ  կադրային ջարդի սխեման: Հիմնական աշխատողներին տեղափոխում են պայմանագրային աշխատանքի, ապա ժամկետը լրանալուն պես հրաժարվում են պայմանագրերը երկարացնել:

Աշխատողները որոշել են դիմել ՌԴ տրասնպորտային դատախազություն և հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: 

Սոչիի օդանավակայանի տնօրինությունը չի խոստովանում, որ ազգային հատկանիշով զտումներ է իրականացնում: Օգոստոսի մեկին օդանավակայանը պաշտոնապես հայտարարեց, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության պահանջներին:

Ըստ օդանավակայանի ղեկավարների, աշխատակիցների մի փոքր խումբ վերջերս լուծել է օդանավակայանի հետ պայմանագրային հարաբերությունները, իրենց համար առանձնահատուկ պայմաններ պահանջելով: «Մենք գտնում ենք, որ այդ անձանց գործողությունները օրինաչափ չեն և ազգամիջյան թշնամություն են հրահրում», – ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հայաստանի պետական կառույցները՝ ԱԳՆ-ն, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Սոչիի հյուպատոսարանը զբաղվում են օդանավակայանի հայազգի աշխատակիցների հարցով: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ հայտնեց, որ ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել բոլոր ներգրավված շահագրգիռ կողմերի հետ իրավիճակը պարզելու համար: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն էլ հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը հանդիպում է կազմակերպել Սոչիի օդանավակայանի հայազգի մոտ 50 աշխատակիցների, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորների և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանի հետ: Ստեղծված  նախաձեռնող խումբը փորձելու է հարթել կոնֆլիկտը ՌԴ պատկան մարմինների հետ աշխատելով:

Շարունակությունը`սկզբնաղբյուրում:

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-