Բանակ > Ջրի` սպասված ուսապարկերը հետախույզներին անձամբ հանձնեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահը. լուսանկարներ

Ջրի` սպասված ուսապարկերը հետախույզներին անձամբ հանձնեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահը. լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի ու իր թիմի ջանքերով վերջերս Հայաստան բերվեցին Հատուկ նշանակության հետախուզական խմբերի համար պատվիրված ջրի ուսապարկերը:

Քանի որ ամիսներ առաջ իրականացված «Ջրի ուսապարկ՝  Թալիշի դիրքապահներին» ծրագիրը մեծ հաջողություն էր ունեցել, ՀԿ-ի նախագահի խոսքով բավականին հեշտությամբ է հավաքվել հետախույզների համար նախատեսված քանակությամբ ուսապարկերի անհրաժեշտ գումարը: 

iPRESS.am-ի հետ զրույցում Դավիթ Թորոսյանը նշեց, որ ջրի ուսապարկերն օրերս անձամբ են հանձնել Հատուկ նշանակության հետախուզական խմբերի տղաներին: Մեր զրուցակիցը նաև պարզաբանեց, որ ջրի ուսապարկերը տրվել են նախատեսվածից շատ` 70-ի փոխարեն` 75-ը:

«Մեր` ջրի ուսաարկերի  ծրագիրը լինելու է շարունակական, և արդեն զբաղվում ենք հաջորդ խմբաքանակով, որն անհամեմատ ավելի շատ է լինելու»,– մեզ հետ զրույցում մանրամասնեց Դավիթ Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի` ջրի ուսապարկերը երկու տեսակի են` ըստ զինվորական համազգեստի և աշխատանքային ռելիեֆների:

 

iPRESS.am

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։