ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Մահվան ելքով վրաերթ.հետիոտնը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

Մահվան ելքով վրաերթ.հետիոտնը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ՝ օգոստոսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում 43-ամյա Մելսիկ Հ-ն իր վարած Mitsubishi մակնիշի 34 DR 020 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի է ենթարկել Սիսիանի բնակիչ՝ 53-ամյա Աննա Հ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սիսիանի բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ով, մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-