ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > 34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել նռնակով պայթեցնել բոլորին

34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել նռնակով պայթեցնել բոլորին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում մի քաղաքացի նռնակի նմանվող առարկայով մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել, որ դրանով պայթեցնելու է շենքը։

Ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարել այդ քաղաքացու հետ, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, նա 2 ոտքը դրել էր մի կոշիկի մեջ և չէր կատարում ոստիկանների պահանջը․ այն է՝ ինքնակամ հանձնվել։

Ոստիկանության ծառայողներն, այլ ելք չունենալով, հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում կարողացել են նրա ձեռքի ափի միջից վերցնել Ֆ-1 տեսակի նռնակը։

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-