ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Մշակույթի նախարարությունը 33.411.600 միլիոն դրամից ոչ մի լումա չի վերականգնել ՀՀ պետական բյուջե

Մշակույթի նախարարությունը 33.411.600 միլիոն դրամից ոչ մի լումա չի վերականգնել ՀՀ պետական բյուջե

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ստուգումներ է իրականացվել ՀՀ մշակույթի նախարարությունում և նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններում:

ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 840-Լ որոշման 1-ին կետով հավանության է արժանացել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: Հիշյալ հաշվետվության «ՀՀ մշակույթի նախարարություն» 2-րդ բաժնի «Մշակութային միջոցառումներ» ծրագրի» 1-ին կետի 3-րդ պարբերությամբ արձանագրվել է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով, առանց ՀՀ վարչապետի որոշումների նախարարության աշխատակիցները (բացառությամբ նախարարի և տեղեկալների) մեկնել են արտասահման գործուղումների, որոնց վճարված գործուղման գումարը կազմել է 33411.6 հազ. դրամ: Հաշվետվության նույն բաժնի «Առաջարկություններ» ենթաբաժնի 6-րդ կետով առաջարկվել է Նախարարի և նախարարության աշխատակազմի աշխատակիցներին արտասահման գործուղումները իրականացնել խստորեն ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշման պահանջներով, իսկ 17-րդ կետով էլ առաջարկվել է ՀՀ մշակույթի նախարարությանն ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները ՀՀ պետական բյուջե:

Analitik.am-ի տեղեկություններով,  ՀՀ մշակույթի նախարարությունը մինչև այսօր 33.411.600 միլիոն դրամից  ոչ մի լումա չի վերակագնել ՀՀ պետական բյուջե: Ըստ մեր տեղեկությունների, հիշյալ գործուղումներով ծախսված 33.411.600միլիոն դրամ գումարի մեծ մասն  օգտագործվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի տիկնոջ և նրա տեղակալ Արտաշես Առաքելյանի գործուղումների վրա: Տվյալ ժամանակահատվածում աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի կինը զբաղեցրել է նախարարության Արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը:

Փաստացի, ստացվում է, որ  աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի կողմից չի վերացվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ստուգումամբ արձանագրված խախտումը՝ մասնավորապես այդ գումարը չի վերականգնվել ՀՀ պետական բյուջե և հիշյալ չարաշահումների համար որևէ պատասխանատվության չի ենթարկվել՝ շարունակելով զբաղեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը:

Facebook Comments
-.-