ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երեխայի դաստիարակության 3 ոսկե կանոն

Երեխայի դաստիարակության 3 ոսկե կանոն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հոգեբանի հայացք

Ինձ պարբերաբար հարցնում են, թե ես ինչպես եմ վերաբերվում երեխաների դաստիարակությանը և ես ինչն եմ ճիշտ համարում։ Ես ելնում եմ այն բանից, թե որն է դաստիարակության նպատակը և հիմնական խնդիրը, և այստեղից արդեն ելնում են եղանակներն ու մեթոդները։

  • Դաստիարակության նպատակը մարդուն 3 խնդիր լուծել սովորեցնելն է՝ ինչպես կարգավորել սեփական էմոցիաներն ու պահանջմունքներն ինքնուրույն, այլ ոչ թե այլ մարդկանց օգնությամբ:
  • Ինչպես քեզ ու քո պահանջմունքներն ինքնուրույն բավարարել, այլ ոչ թե այլ մարդկանց օգնությամբ:
  • ինչպես սոցիումում ինքդ քեզ իրացնել ինքնուրույն, այլ ոչ թե այլ մարդկանց օգնությամբ։

Այսքանը։ Մնացած ամեն բան լիրիկա է, որը չի կարող փոխարինել այս 3 խնդիրներին, քանի որ, եթե դուք երեխա եք ունեցել, դուք պատասխանատու եք այն բանի համար, որ նա սովորի այդ 3 խնդիրները լուծել։

Շատ ծնողներ տարված են իրենց երեխաների հետ հավասարության գաղափարով։ Սա երեխաների կյանքի ու հոգեկան աշխարհի համար վտանգավոր գաղափար է, քանի որ իրական հավասարությունը գալիս է սեփական աշխատանքով ձեռք բերած հնարավորությունների հավասարության հետ միասին։ Եվ եթե ձեր երեխան դա չի գիտակցում, նա դատապարտված է շարունակական սոցիալական անհաջողությունների։

Միայն անհավասարության փաստն ունակ է հմտությունների զարգացում մոտիվացնել։ Մինչև այն ժամանակը, քանի դեռ ձեր երեխան համարում է, որ ինքը ձեզ հավասար է, նա ինչ-որ բան անելու անհրաժեշտություն չունի, որ սովորի լուծել այդ բոլոր 3 խնդիրները։

Ծնողները երեխաներին հավասար չեն այնքան ժամանակ, քանի դեռ երեխաներն այս 3 խնդիրներն ինքնուրույն են լուծում։ Եվ նույնիսկ դրանից հետո անհավասարությունը, միևնույն է, պահպանվում է, եթե ծնողները շարունակում են աճել ու զարգանալ, քանի որ իմաստնությունը եթե կա՝ կա, և այդպիսի ծնողների կարծիքը միշտ մեծ կշիռ կունենա, քան ամենախելացի երեխայի կարծիքը։

Մարդու, ով ձեզնից բարձր հնարավորություններ, կարողություններ ու որակավորում  ունի, փորձի և իմաստնության նկատմամբ հարգանքի բացակայությունը լպիրշություն է, որն արդյունքում հանդիսանում է այն երեխայի ճանապարհին ծառացած բոլոր խոչընդոտների առաջին պատճառը, ով որոշել է, որ ինքն արդեն հավասար է նրան, ում իրապես հավասար չէ։

Հավասարության գաղափարը երեխաների ուղեղների մեջ պատրանքներ է սերմանում, որ իրենք նույն իրավասություններն ունեն, ինչ ծնողները՝ այդ իրավասությունների համար նույնպիսի հիմքեր չունենալով։ Դա զառանցանք է։

21 տարեկանում երեխան պետք է յուրացնի մի քանի պարզ կանոններ՝

  1. Նրան ոչ ոք ոչինչ պարտք չէ։
  2. Կանոնները սահմանում է նա, ով վճարում է։
  3. Բացառիկությունն ու հանճարեղությունը սեփական անձի կարևորության զարգացման հիմքն են, իրական կյանքում այդ որակները ոչ մի կշիռ չունեն։
  4. Մարդուն իրական կշիռ տալիս են նրա՝ սոցիալական փոխգործակցություն հաստատելու և սեփական ապրանքներն ու ծառայությունները վաճառելու կարողությունները։ Դրանք կարողություններ են, որոնք իրական արդյունքներ են բերում՝ լիակատար ֆինանսական ու հոգեբանական ազատության ու այլ մարդկանցից անկախության տեսքով։
  5. Իր համար վճարողի ու իր խնդիրները լուծողի հետ հավասարի պես շփվելու փորձերը հանդգնություն են։ Եթե ուզում ես քո կանոնները սահմանել, վճարիր։
  6. Որպեսզի այլ մարդիկ հարգեն նրա սահմանները, ճաշակն ու պահանջմունքները, նա պետք է դա վաստակի իր՝ ընդհանուր գործի մեջ ներդրմամբ։ Հեղինակությունը երկնքից չի ընկնում։
  7. Զարգացումն ամենաարագը տեղի է ունենում այն պայմաններում, որոնք կան հենց հիմա։ Կատարյալ պայմանները հանգեցնում են դեգրադացիայի, այլ ոչ՝ զարգացման, և եթե նա ուզում է արագորեն դառնալ սեփական իրականության հրաշագործը, նա պետք է ընդունի խաղի կանոններն այնպիսին, ինչպիսին դրանք կան հենց հիմա՝ բոլոր սահմանափակումներով ու խնդիրներով։
-.-