ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Նոր մանրամասներ՝ Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսի վթարից

Նոր մանրամասներ՝ Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսի վթարից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել Տյումենի մարզում հուլիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած վթարից։

Վթարի հետևանքով տուժել է Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։

Դեսպանատան տվյալներով՝ քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ:

-.-