Իրավական > Խոշոր հրդեհ Երևանում. եկեղեցու տարածքն այրվում է.լուսանկարներ

Խոշոր հրդեհ Երևանում. եկեղեցու տարածքն այրվում է.լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կառուցվող, սակայն ինչ-ինչ պայմաններում շինությունն անավարտ թողած եկեղեցու տարածքում:

Կրակը բռնկվել է շինարարական տարածքում տեղադրված վագոն-տնակում և այն մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրարար-ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով,այս մասին հայտնում է Shamshyan.comը;

Հրշեջները մեծ դժվարությամբ կարողացան մտնել տարածք և որոշ ժամանակ պայքարում էին կրակի տարածման դեմ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրդեհի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Տարիներ առաջ խոստացան, որ էստեղ եկեղեցի է կառուցվելու, սակայն չգիտես ում պատճառով այն մնաց անավարտ: Ու հիմա տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին զբոսայգի էր, լրիվ դարձել է խոզանոց, հակասանիտարական վիճակ է տիրում: Ո՞վ է պատասխան տալու, չգիտենք: Թողնես, պատասխանատուները ամեն օր գլխներիս «Հայր մեր» կարդան:

Իսկ Եկեղեցին, որը բոլորիս համար աստծո տուն է, չգիտենք, երբ կկառուցվի: 2-3-րդ հրդեհն է այս տարածքում: Գոնե էս հրդեհից հետո իրենց մարմնի փափուկ մասերը դուրս բերեն բազկաթոռներից, մոռանան իրենց թափանները լցնելու մասին ու եկեղեցու շինարարությունն ավարտեն, ինչը նվեր կլինի ոչ միայն էրեբունցիներին, այլև՝ բոլոր երևանցիներին»:

Նշենք, որ դեռևս 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

-.-