Video > Տեսանյութ. Զինված հարձակում են գործել Օզիլի ու Կոլաշինացի վրա

Տեսանյութ. Զինված հարձակում են գործել Օզիլի ու Կոլաշինացի վրա

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը զինված հարձակման զոհ է դարձել:

Sky Sports-ի տեղեկացմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստն ու իր թիմակից Սեադ Կոլաշինացը ավտոմեքենայով Լոնդոնի հյուսիսային հատվածով ընթանալիս են եղել, երբ նրանց վրա է հարձակվել սկուտերներով բանդան: Հանցագործների դեմքերը սաղավարտերով փակ են եղել:

Տեսախցիկները ֆիքսել են, որ հարձակում գործածներից մեկի ձեռքին դանակ է եղել:

Օզիլը դուրս է եկել մեքենայից ու վազել մոտակայքում գտնվող ռեստորան՝ օգնության, որի անձնակազմին ծանոթ է եղել, իսկ Կոլաշինացը փորձել է հակահարված տալ կողոպտիչներին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վկայություն է վերցրել ինչպես խաղացողներից, այնպես էլ ռեստորանի անձնակազմից: Օրինապահ մարմինների պաշտոնական հայտարարության համաձայն՝ ներկա պահին հետաքննությունը շարունակվում է, ոչ ոքի դեռ չի հաջողվել ձերբակալել:

«Արսենալը» տեղեկացրել է, որ խաղացողները չեն տուժել:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։