ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ով է Երևանում հնչած կրակոցի հեղինակը

Ով է Երևանում հնչած կրակոցի հեղինակը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հուլիսի 24-ին` Երևանում հնչած կրակոցների հեղինակը Մանուել Գասպարյանն է, որը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի որդին է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիշեցնենք` հուլիսի 24-ին ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ նշված տան մոտակայքում փողոցով անկանոն երթևեկելու պատճառով վիճաբանություն էր սկսվել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև։

Որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր ընկերների հետ վերադարձել էր Մ․ Գասպարյանի տան մոտ ու կոպտորեն խախտել հասարակական կարգը, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անկանոն կրակոց արձակել և ընկերների հետ լքել տարածքը։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։ Այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նշված անձին, այնպես էլ նրա հետ եկած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

-.-