Բանակ > Ինչո՞ւ է ոռնում Բաքուն

Ինչո՞ւ է ոռնում Բաքուն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Նենգությունը դռնից մտավ, խաբեբաների հետ թուրքերեն խոսեց»: Քրդական ասացվածք

Տարիներ առաջ ադրբեջանցի Հասան Գուլիևն իր «Նախատիպային ադրբեջանցիներ. հոգեկերտվածքի կողմերն» աշխատության մեջ բառացիորեն գրել էր «.. Աշխարհում ամենահամեղ ու հյութեղ խորովածն էլ անում ենք մենք` ադրբեջանցիներս: Այսինքն, այդ կենդանիների հետ սրբազան կապի հետ զուգահեռ, մենք նրանց ուտում ենք: Բայց, Աստված չանի` ոչխարները որոշեն վրեժ լուծել»: 

Մեկնաբանություններն ավելորդ են, քանզի, սեփական պոպուլյացիան բնութագրող առավել դիպուկ խոսքեր հնարավոր չէ գտնել: Հ.Գուլիևը, թերևս, ավելորդ համեստություն է արել (ինչը բնորոշ է իր իսկ նշած կենդանիներին) և չի զարգացրել իր գիտական թեզը, այլապես, նա հաստատ կհայտնաբերեր, որ այդ կենդանիների հետ սրբազան կապի հետևանքով նախատիպային ու հատկապես ժամանակակից ադրբեջանցիների գենետիկայում առաջ են եկել այդ կենդանիներին բնորոշ մի շարք գծեր: Դե, բնությունն ունի իր օրենքները և այստեղ մարդն անզոր է (նախատիպային ու ժամանակակից ադրբեջանցիները կարող են համոզվել դրանում` սերտելով դիֆուզիայի օրենքը):

Այնուամենայնիվ, փաստենք, որ չնայած իր համեստությանը, Հ.Գուլիևը շատ կարևոր հայտնագործություն է արել` ի հեճուկս կենդանաբանության մեջ մինչ այժմ տիրող կարծրատիպերի: Հայտնի չէ, Աստված է արել, թե` ոչ, բայց ոչխարները որոշել են վրեժ լուծել: Նրանք որոշել են վրեժ լուծել, քանի որ այնտեղ, որ կան վայրեր, որտեղ չեն հասել նրանց կճղակները:  Եվ հիմա, նրանք որոշել են ցանկացած գնով իրենց կճղակները հասցնել այդ վայրերը` հագուրդ տալով իրենց ոչխարային բնազդներին:

Դավիդ Գարեջիի վանական համալիրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը դրա վառ ապացույցն է: Մի կողմ թողնենք այն, որ Կովկասում մոլորված ոչխարներն այդ սրբավայրը համարում են աղվանական մշակութային ժառանգություն, քանի որ նույնիսկ այդ պարագայում, աղվանական ժառանգությունը ոչխարների հետ կապ ունի այնքանով, որքանով որ կկուն` աղավնու բնի հետ: Այստեղ խնդիրն նույնիսկ այն չէ, թե որ ազգի մշակութային կոթողն է հանդիսանում Դավիդ Գարեջիի վանական համալիրը, թեև աքսիոմատիկ ճշմարտություն է, որ այն վրացական է: Խնդիրն ավելի խորն ու ընդգրկուն է` մինչև ե՞րբ պետք է ոչխարներն անպատիժ կերպով սեփական կճղակների տակ առնեն այլոց սրբավայրերը և գարշահոտություն տարածեն շուրջ բոլորը:     

Եվ այսպես, հունիսի 15-ին տեղի է ունենում մի իրադարձություն, որի նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այն նախապես ծրագրված էր Բաքվում: Ադրբեջանցի սահմանապահները Դավիդ Գարեջիի վանական համալիրի Ուդաբնոյի վանքից հանում են սրբապատկերները և հանձնում վրացի սահմանապահներին, այն պատճառաբանությամբ, որ, իբր, եղանակային պայմանները կարող են վնասել սրբապատկերներին: Արդյունքում, տեղի է ունենում բախում վրացի հավատացյալների և ադրբեջանցի սահմանապահների միջև: Մեղմ ասած, տարօրինակ է, թե ինչու, հենց այդ վանական համալիրի շուրջ ծագած խնդիրների պայմաններում ադրբեջանցի սահմանապահների մոտ առաջ եկավ այդքան «հոգատար» վերաբերմունք դեպի սրբապատկերները, մանավանդ, որ դրանք վանքում են գտնվել երկար տարիների, գուցե և դարերի ընթացքում ու եղանակային պայմաններից չեն տուժել:

Առավել տարօրինակ է նաև այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան կոկորդը պատռելով պնդում է, որ, իբր, այդ վանական համալիրն ալբանական է, բայց դրանում առկա սրբապատկերները հանում և հանձնում են վրացիներին: Համենայն դեպս, այդ գործում վճռական դեր չեն խաղացել նրանց բացառիկ նրբանկատությունը կամ էլ դաստիարակվածությունը: Անշուշտ, վերը նշված հատկանիշները չեն սպառնում ադրբեջանցի սահմանապահներին, և իրադարձությունների հետագա ընթացքը ցույց է տալիս, որ այդ սրբապղծությունը նախապես ծրագրված էր: Մասնավորապես, միջադեպին հաջորդում է պաշտոնական Բաքվի ու նրա գործակալների սինխրոնիզացված ոռնոցը: Նախ, Ադրբեջանի Հանրապետությքան նախագահի` սահմանների և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խ.Խալաֆովը հայտարարում է, որ ԱՀ ինքնիշխանության նկատմամբ սադրանք է իրականացվել, որ վրացի սահմանապահները պատասխանատվություն են կրում իրենց անգործության համար և որ «հանցագործությանը» մասնակցած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Խ.Խալաֆովը չէր մոռացել նաև շեշտել, որ վիճելի տարածքը մշտապես պատկանել է Ադրբեջանին և միջազգային իրավունքի տեսանկյունից խոսք անգամ չի կարող լինել դրա պատկանելության մասին:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ֆ.Աղամալըն «ափսոսանք» է հայտնում, որ վրացական կողմը հերթական անգամ սադրանքի է դիմել` նշելով, որ ադրբեջանական կողմը ցուցաբերել է զսպվածություն և համբերատարություն, բայց իրենց համբերությունն էլ սահմաններ ունի: Իսկ մեկ այլ պատգամավոր` ԱՀ-Վրաստան միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամ Ա.Ալիզադեն, ընդգծում է, որ պետք է փակել սահմանը, իսկ վանական համալիրի տարածքը պետք է հայտարարվի որպես հատուկ պահպանվող տարածք, որտեղ կարելի է մուտք գործել միայն հատուկ անցագրով: Հայտնի ասացվածքը հարմարեցնելով ադրբեջանական հոգեկերտվածքին, կարելի է վստահորեն բացականչել` ահա թե որտեղ է թաղված ոչխարի գլուխը:

Այսպիսով, ադրբեջանական կողմը դիմել է նման սրբապղծության, որպեսզի վրացիներին հայտարարի այն, ինչ նախկինում չէր համարում բարձրաձայնել` Ադրբեջանը երբեք չի զիջելու վիճելի տարածքը և հարկ եղած դեպքում այն հայտարարվելու է հատուկ պահպանվող տարածք, որտեղ փաստացիորեն կարգելվի   հավատացյալների մուտքը:

Սակայն, այդ պատմության մեջ դեռ շատ ոչխարների գլուխներ են թաքնված: Այսպես, Վրաստանի` «Ադրբեջանցիների ազգային կոնգրեսի» նախագահ Ա.Բաբաևը հայտարարում է, որ երրորդ ուժերը սադրանք են կազմակերպել ադրբեջանա-վրացական սահմանի վրա` ցանկանալով հարված հասցնել 2 երկրների միջև հարաբերություններին: Որպես երրորդ ուժ, նա նշում է Վրաստանում առկա որոշակի քաղաքական ուժեր և խմբեր, որոնք չեն հանդուրժում ԱՀ-ի հետ սերտ համագործակցությունը և նրանք կատարում են հայկական կողմի հրահանգները: Ի «ապացույց», նա շեշտում է, որ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունը տարիներ շարունակ վրաց հասարակության շրջանում հակաադրբեջանական և հակաթուրքական քարոզարշավ է վարել: Ավելին, Բաբաևի ցինիզմն ու անպատժելիության զգացողությունն այն աստիճանի է հասնում, որ նա «սադրանքի» կազմակերպման մեջ մեղադրել է նաև վրացի հոգևորական Օնիանիին: Սակայն, ըստ երևույթին, Բաբաևի ապշերոնյան տերերը չեն բավարարվել նրա մտքի «գոհարներով» և մի քանի օր Բաբաևը հիմարության նոր ռեկորդ է սահմանում:

Այսպես, նա հայտարարում է, որ դեռևս 1988թ.-ին հայկական կողմը վրացիներին առաջարկել էր աջակցել իրենց` խոստանալով հաջողության դեպքում վերջիններիս հանձնել ԱՀ Զաքաթալայի շրջանը և մերձակայքը` Դավիդ Գարեջիից մինչև Փոյլու: Ավելին, իբր, հայերը վրացիներին սպառնացել են, որ հակառակ պարագայում Աբխազիայում և Հարավային Օսեթիայում անջատողական շարժում կսկսեն: Հարկ է նշել, որ Բաբաևը չի զլացել վրացի ևս մեկ անգամ հոգևորականներին մեղադրել «սադրանքների» կազմակերպման մեջ: Կրկին խոսքերն ավելորդ են և հուսով ենք, որ Վրաստանի պետբյուջեյում համապատասխան գումար կգտնվի Ալի Բաբաևի հոգեկան առողջությունը վերականգնելու համար, այլապես, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում. «Աշխարհում ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է, նա կծոտում է բոլորին»:

Այս պատմությունն անավարտ կմնար, եթե խնդրի կապակցությամբ իր «հեղինակավոր»  խոսքը չասեր ԱՀ խորհրդարանի պատգամավոր, ակադեմիկոս Յաղուբ Մամեդովը: Վերջինս, ինչպես վայել է ադրբեջանցի «գիտնականին», առանց այլևայլության հայտարարում է, որ Դավիդ Գարեջիի վանական համալիրում վրացի ազգաբնակչության և ԱՀ սահմանապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը պատահական չէր և այն իրականացրել է Հայաստանը` Հարավային Կովկասում քաղաքական ու տնտեսական շահեր ունեցող համաշխարհային ուժային կենտրոնների պատվերով:

Նշել է, որ Դավիդ Գարեջիի վանական համալիրը, Արևելյան Վրաստանը և Թբիլիսին «հին ադրբեջանական հողեր» են և, եթե այդ «սադրանքները» շարունակվեն, ապա Ադրբեջանը նույնպես իրավունք ունի իր իրավունքները ներկայացնել «պատմական հողերի» նկատմամբ: Կասկածից վեր է, որ անհրաժեշտության դեպքում Յ.Մամեդովը կարող է նաև «լուրջ ապացույցներ» ներկայացնել, օրինակ, Արևելյան Վրաստանում, Թբիլիսիում և ի՞նչու ոչ, նաև Արևմտյան Վրաստանում «հին ալբանական մշակությանին ժառանգության» հետքերը` «SOCAR»-ի բենզալցակայաններն ու դրանց հարակից չայխանաները: Ընդհանրապես, ընթերցելով Յ.Մամեդովի հայտարարությունը, ակամայից հիշում ենք հին խորհրդային անեկդոտը.

Բաքվի օդանավակայան, Բաքու-Մոսկվա ինքնաթիռ է մտնում մի տարեց ադրբեջանցի` իր հետ քարշ տալով մեկ ոչխար:

– Հայրիկ, որտեղ ե՞ք տանում այդ ոչխարը,- հարցնում է անհանգստացած բորտուղեկցորդուհին:

Աղջիկս, սա մաղարիչ է, իսկ ոչխարը Մոսկվայում է սովորում,– պատասխանում է տարեց ադրբեջանցին:

Միայն Աստծուն է հայտնի, թե Յ.Մամեդովի ուսանողական տարիներին քանի դժբախտ մաղարիչներ են սպանդի ենթարկվել: Սակայն, կարելի է հաստատապես պնդել, որ Մամեդովը հիմքեր չունի վախենալու ոչխարների վրեժից:

Հ.Գ. Հանուն ճշմարտության, պետք է նշել, որ ադրբեջանական սադրանքը ժամանակագրական առումով բավականին հարմար պահի էր ընտրված: Ներկա պահին, երբ հայտնի իրադարձությունների պատճառով ավելի են լարվել Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ադրբեջանական կողմը կազմակերպեց այդ սադրանքը` Վրաստանի նկատմամբ հնարավորինս ճնշումներ գործադրելու, ինչպես նաև միջազգային հանրությանն «ագրեսիվ» վրացու կերպարը ներկայացնելու նպատակով: Հակված չենք ստանձնելու վրացիների փաստաբանի դերը, մանավանդ, որ նրանք դրա կարիքը չունեն և պահանջում են իրենց հասանելիքը: Սակայն, խալաֆովներին, աղամալըներին, ալիզադեներին, բաբաևներին ու մամեդովներին հակացուցված է խոսել արդարության, բարեկամության և այլ վեհ հասկացությունների մասին:

Հ.Հ. Գ. Յ.Մամեդովի նուրբ, բայց հանդուրժող ոգին վիրավորվել է, երբ Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին և Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին Դավիդ Գարեջիի վանական համալիրում ծագած սադրանքի ընթացքում ադրբեջանցիներին անվանել են հովիվներ: Այդ հարցում, անհնար է չհամաձայնվել Մամեդովի հետ: Ուշադրություն մի դարձրեք, գուցե հետագայում նրանք իրերն իրենց անունով կոչեն….

Կոնստանտին Ազարյան

iPRESS.am

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։