ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն

Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել 16 տարեկան պատանուն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Քիչ առաջ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում «Պրիորա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 16 տարեկան պատանու, որի ինքնությունը այս պահին դեռևս հայտնի չէ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պատանին վրաերթի ենթարկվելուց հետո մի քանի մետր շպրտվել է ու մարմնով հարվածել մի ավտոքարշակի։

Վարորդը չի լքել դեպքի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին։ Պատանին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած է եղել։

Այս պահին դեպքի վայրում են քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզում եմ մահացած տղայի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։

 

-.-