Video > Լայմա Վայկուլեն եւ Ալլա Պուգաչովան գռեհիկ կատակներ են անում Գալկինի մասին (Տեսանյութ)

Լայմա Վայկուլեն եւ Ալլա Պուգաչովան գռեհիկ կատակներ են անում Գալկինի մասին (Տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ալլա Պուգաչովան եւ Լայմա Վայկուլեն Յուրմալայում որոշել են նշել «Ռանդեվու» փառատոնի ավարտը, որը Լայման ավանդաբար կազմակերպում է ամռանը։ Երգչուհիներն ամփոփել են միջոցառման արդյունքները։ «Ամեն ինչ մոտեցավ ավարտին…»,- սկսել է Վայկուլեն։ «Վերջը նկարում է»,- շարունակել է Պուգաչովան՝ ակնարկելով իր ամուսնուն, որը կադրից դուրս է եղել։

Լայմային շփոթեցրել է Պրիմադոննայի կատակը։ Սակայն նա հավատացրել է, որ գռեհկությունը նոր միտում է։ ««Կեղտոտ» հումորը շատ նորաձեւ է»,- նկատել է Ալլան։ Նա նաեւ նշել է, որ իրենք շատ քիչ եմ խմել։ Լայմա Վայկուլեն հաստատել է. «Երբ մենք խմում ենք, չենք ուտում»։

Երբ ընկերուհիները կրկին սկսել են քննարկել փառատոնը, Պուգաչովան նշել է, որ ներդրել է ամբողջ հոգին։ «Տվել եմ ամբողջ հոգիս ու սերս։ Մնացել է միայն ուսը»,- հավելել է Պուգաչովան եւ ուսից գցել սպիտակ թիկնոցը։

Մաքսիմ Գալկինը հոլովակը հրապարակել է Instagram-ի իր էջում։ «Հրաշալի խուլիգաններ»,- ժողովրդական երկու արտիստների կատակներին արձագանքել է Ալիկա Սմեխովան։

 

-.-