Life > Ձկան օգտակարության մասին

Ձկան օգտակարության մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ձկան միսը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Նրանք նվազեցնում են զարկերակային ճնշումը, արգելակում են թրոմբների գոյացումը և կանխում արյան համակարգի մի շարք հիվանդություններ, այդ թվում սրտի և ուղեղի կաթվածը։

Ձուկը շատ օգտակար է ոսկրերի համար. կալցիումի բարձր պարունակության շնորհիվ այն օգնում է ոսկրերը առողջ և ամուր պահել։

Ձուկը օգուտ է նաև շնչառական համակարգին՝ մասնավորապես, համարվում է, որ այն նվազեցնում է ասթմայի առաջացման վտանգը։
Ծովաձուկը շատ յոդ է պարունակում, որն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար։

Ձկան մեջ պարունակվող կալցիումի աղերը լավացնում են նյարդային համակարգի աշխատանքը և ճնշում սթրեսի հորմոնների սինթեզը։
A, E և D վիտամինները, որոնցով հարուստ է ձուկը, անհրաժեշտ են տեսողական օրգանների նորմալ գործունեության համար։

-.-