ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:

Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին:

Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է և, բնականաբար, դեռևս ձևավորված չէ:

Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և պտուղը նետել ջրատարը, ինչից հետո այն հայտնվել է դաշտում: Իրավապահները պարզում են մանրամասները:

-.-