ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը. կան վիրավորներ.լուսանկարներ

Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողը. կան վիրավորներ.լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Հայկ Գ-ն և ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա Բաբկեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդ Հայկ Գ-ն ծառայում է ՀՀ Պն N զորամասում։ 

-.-