ՀՐԱՏԱՊ > «Հանուն Արցախի» համազգային շարժումը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

«Հանուն Արցախի» համազգային շարժումը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հանուն Արցախի» համազգային շարժումը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որում մասնավորապես ասվում է՝  արդեն մի քանի տարի է, ինչ մեր հանրապետության բոլոր ջրառատ և կենսական նշանակություն ունեցող  գետերի վրա մեծ թափով շարունակվում են փոքր հզորությամբ Հիդրոէլեկտրակայանների կառուցման աշխատանքները: 

Կայանները հիմնականում կառուցվում են բնապահպանության նորմերի կոպիտ խախտումներով և արդեն իսկ հանգեցրել են նրան, որ մի շարք տարածքներում գետերի հունը չորացել է և այն տպավորությունն է ստեղծվում, կարծես այս վայրերով երբեք ջուր չի  հոսել: Գետերի  հիմնական մասը հոսում է խողովակների միջով՝ զրկելով հսկայական տարածքներ խոնավության հանդեպ պահանջից: Արցախի ջրային ռեսուրսների հանդեպ նման անմարդկային մոտեցումը արդեն իսկ բերել է երբեմնի փարթամ կանաչի մեջ պարուրված հովիտների չորացման: Ընդհանուր գլոբալ տաքացմանը զուգընթաց՝  գետերի չորացմանը կհետևի այդ տարածքում առկա բույսերի, ծառատեսակների, կենդանիների աստիճանական վերացումը:

Ավելորդ ենք համարում գետի ձկնատեսակների մասին խոսել, քանի որ դրանց հիմնական պաշարներն արդեն իսկ անհետացել են:

Մենք ցավով խոստովանում ենք, որ համաշխարհային մասշտաբով վերականգնվող էլ. էներգիայի տեսակ համարվող ոլորտը ԱՀ-ում դարձել է էկոլոգիական չարիք:

Կարելի է ՀԷԿ-երի աշխատանքն օրենսդրորեն այնպես կարգավորել, որ էկոլոգիական անվտանգության վրա չազդի, այդ դեպքում գետերը շատ արագ կրկին կվերականգնեն իրենց ձկնային պաշարները: Փոքր ու միջին գետերի վրա, որոնց վրա ՀԷԿ-եր կան, բացի 4 ամսից, երբ դրանք համեմատաբար ջրառատ են, տարվա մնացած ամիսներին պետք դադարեցնեն իրենց գործունեությունը:

«Հանուն Արցախի» համազգային շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ ամենայն լրջությամբ ու հետևողականորեն պայքարել այս էկոլոգիական աղետը չեզոքացնելու  ուղղությամբ  և այս շրջանակներում, չբացառելով անգամ դատական պրոցեսները, իրականացնելու է բազմաթիվ ծրագրեր՝ միտված Արցախի կուսական բնության պահպանմանը:

Շարժումը նախատեսում է իրականացնել նաև այլ ծրագրեր, որոնցից է հուլիսի  մեկին կայանալիք Քարաշեն գյուղի հարակից տարածքում գտնվող «Մեծ Խաչի» մոտակայքի  մաքրման աշխատանքները, որին կհաջորդեն Արցախյան ազգային խաղեր, ազգային պարեր և հաճելի անակնկալներ:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։