ՄԱՄՈւԼ > «Ժողովուրդ». «Այս իշխանության վերջը եկել է». Սամվել Բաբայանը մտադիր է փակել Արցախ տանող ճանապարհները

«Ժողովուրդ». «Այս իշխանության վերջը եկել է». Սամվել Բաբայանը մտադիր է փակել Արցախ տանող ճանապարհները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ Սամվել Բաբայանի թիմակիցների լարվածությունն այս օրերին իր գագաթնակետին է հասել։ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները։

Այդ մասին տեղյակ են ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու ստեղծված իրավիճակը։ Իսկ ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն մոտավոր ունի այն ստորագրությունների թիվը, որը Ս. Բաբայանի համախոհները ներկայացրել են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնարար Գագիկ Մելքոնյանի հետ, որը Սամվել Բաբայանին սատարողներից է: «Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է: Հայաստանի օրինակը կա, Արցախը շատ լավ տեսել է:

Ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ քշի տանի բոլորին: Որ արցախցին ոտքի կանգնեց, այնտեղ էլ ոչ ոք չի կարող խաղ տալ»,-նշեց Մելքոնյան»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։