ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ինքնասպանության փորձ.տղամարդը կտրել է երակները

Ինքնասպանության փորձ.տղամարդը կտրել է երակները

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ժամեր առաջ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել արնաշաղախ մի տղամարդ: Նա 36 տարեկան է և ապրում է մայրաքաղաքում:

Sputnik.Արմենիաի տեղեկություններով`տղամարդը նշված բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող ձորակում կտրել է ձեռքերից մեկի արյունատար երակները, որ կյանքին վերջ տա: Տարածքում ձկնորսություն անող անձինք, տեսնելով նրան, անմիջապես հանել են ձորից ու հասցրել հիվանդանոց, որտեղ բժիշկները փրկել են կյանքը:

Ըստ լուրերի՝ տղամարդը կնոջ հետ վիճել է, ինչից հետո էլ դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Սա է եղել ինքնասպանության փորձի հիմնական պատճառը, թե այլ պատճառներ էլ կան, կպարզեն իրավապահները:

Facebook Comments
-.-