Video > Ամերիկացի մարզուհին կշռման արարողության ժամանակ ցնցման նույնպիսի նոպա է ունեցել, ինչպիսին Անգելա Մերկելը (տեսանյութ)

Ամերիկացի մարզուհին կշռման արարողության ժամանակ ցնցման նույնպիսի նոպա է ունեցել, ինչպիսին Անգելա Մերկելը (տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Խառը մարտարվետների ամերիկուհի պրոֆեսիոնալ մարտիկ Ասպեն Լեդը դժվարությամբ է անցել կշռման ընթացակարգը UFC Fight Night 155 խառը մարտարվեստների մրցաշարի մեկնարկից առաջ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է մրցաշարի յութուբյան ալիքում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, երբ 24-ամյա մարզուհին բարձրացել է կշեռքի վրա, սկսել է ուժեղ ցնցվել, իսկ ավելի ուշ նա դժվարանում էր վերադառնալ կշեռքի մոտ լուսանկարվելու համար:

 Մի շարք փորձագետներ ենթադրում են, որ աղջիկը, որը մրցաշարին մասնակցում է ամենաթեթև քաշային կարգում, նման վիճակում է հայտնվել ջրազրկման կամ մենամարտից առաջ մարմնի զանգվածի կտրուկ նվազման պատճառով: Նրա երկրպագուներից շատերը լրջորեն անհանգստացել են մարզուհու առողջական վիճակով և կարծում են, որ նա պատրաստ չէ մարտին:

Հիշեցնենք, որ վերջերս նման վիճակում մի քանի անգամ հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի մոտ ուժեղ դող և ցնցումներ են տեղի ունեցել պաշտոնական արարողությունների ժամանակ:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։