ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Որքան շոկոլադն է անվնաս մարդու համար

Որքան շոկոլադն է անվնաս մարդու համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Գիտնականները պարզել են, որ օրական 50 գրամ շոկոլադ ուտելը լիովին անվնաս է մարդու համար, եթե այն պարունակում է ոչ պակաս, քան 50 տոկոս կակաո։

Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սեչենովի անվան համալսարանի մասնագետներից բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Բուեվերովին։

Նրա խոսքերի համաձայն, այդ նորման կարելի է մեծացնել, եթե մարդը զբաղվում է սպորտով կամ էլ ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում։

Ընդ որում, ըստ մասնագետի, ավելի լավ է շոկոլադն ուտել օրվա առաջին կեսին, քանի որ այն բարձր կալորիականություն ունեցող սննդատեսակ է եւ պարունակում է շաքար։ Բացի այդ շոկոլադի բաղադրության մեջ կան նաեւ ալկալոիդներ, որոնք խանգարում են քնելուն։

Բուեվերովը կարծում է, որ շոկոլադը մարդու համար էներգիայի հավելյալ քանակ է ապահովում։

Facebook Comments
-.-