Իրավական > Նոր մանրամասներ «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատիրոջը պատճառած հրազենային վնասվածքների դեպքից.լուսանկարներ

Նոր մանրամասներ «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատիրոջը պատճառած հրազենային վնասվածքների դեպքից.լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչութւան պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննիչների հետ իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը:

Բազմակողմանի ու հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հրազենային վնասվածքները նա ստացել է կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում,այս մասին հայտնում է Shamshyan.com- ը:

Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր վրա, որից հետո ականատեսները նրան տեղափոխել են Շենգավիթ վարչական շրջանի Սուրբ Աստավածամայր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, այնտեղից էլ նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Այս պահին նշված հասցեում են գտնվում ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները, փորձաքրեագետները, ովքեր նշված վայրում հայտնաբերել են ատրճանակը և 2 կրակված պարկուճ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այն փոխանցվելու է կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների բաժին: Նախաքննության շահերից ելնելով, դեպքի որոշ մանրամասներ, ինչեպս նաև ականատես վկաների ինքնությունը այս պահին չենք հրապարակում

 

Facebook Comments
-.-