ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > ԲԴԽ երկու նոր դատավորի անունները հայտնի են

ԲԴԽ երկու նոր դատավորի անունները հայտնի են

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովում Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է երկու նոր անդամի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Դռնփակ  նիստում ԲԴԽ անդամներ են ընտրվել ու երդվել Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Նիստի ժամանակ երդվել է նաև Նախշուն Տավարացյանը, ով ընտրվել էր 9 ամիս առաջ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  11 դատավոր է համաձայնել դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ` ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։

 

Facebook Comments
-.-