ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ողբերգական վթարից տուժածներից երեքի վիճակը դեռ ծանր է

Ողբերգական վթարից տուժածներից երեքի վիճակը դեռ ծանր է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արարատի մարզում`Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնւմ բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց էին բախվել երկու մարդատար ավտոմեքենա և Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել էին, «Գազելը» վերածվել էր մոխրակույտի։

«Տոյոտայի» վարորդը կալանավորվել է։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։