Իրավական > Արտառոց դեպք.աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում

Արտառոց դեպք.աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

23 տարեկան աղջիկը բազմաթիվ դեղեր է խմել ու իր արածի մասին հաղորդագրություն ուղարկել մորաքրոջը։

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երեկոյան Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել հենց Գորիսում ապրող 23-ամյա մի աղջիկ։ Նրան բուժկենտրոն են տեղափոխել մոտակա գյուղում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցից,այս մասին հայտնում է Sputnik.Արմենիան:

Ըստ տեղեկությունների՝ աղջիկը գնացել է գերեզմանատուն և կյանքին վերջ տալու նպատակով բազմաթիվ դեղահաբեր է խմել, ապա իր արարքի մասին հաղորդագրություն է ուղարկել մորաքրոջ բջջային հեռախոսին։

Մորաքույրն ահազանգել է շտապօգնություն և զուգահեռ գնացել գերեզմանոց։ Աղջկան գտել են անգիտակից վիճակում։

Թաղամասում լուրեր են պտտվում, որ աղջիկը առողջական խնդիրներ ունի և վերջերս նկատելի ընկճված է եղել։

Իրավապահները կպարզեն, թե ինչն է եղել այդ ծայրահեղ քայլի պատճառը։

 Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ աղջիկն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։