ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ

Պայթյուն Ջրվեժ գյուղում. կա զոհ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած։

ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 11-ին՝ ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը պայթյուն տեղի է ունեցել։

Պայթյունի հետեւանքով մահացել է 32-ամյա Վ.Շ.-ն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

-.-