Իրավական > Կինը մահացել է բժիշկների մեղքով.ամուսինն ահազանգում է

Կինը մահացել է բժիշկների մեղքով.ամուսինն ահազանգում է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ոստիկանության Նոր Նոքրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով:

Հիվանդանոցում հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ այս տարվա հունիսից իրենց մոտ բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Է. Գ.-ն նշված բժշկական կենտրոնում մահացել է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նոքրի բաժնի օպերատիվ խմբին Է. Գ.-ի ամուսինը՝ 52-ամյա Ա.. Մ.-ն հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով կինը մահացել է:

Հետաքննիիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

-.-