ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Վերելակը չի ընկել. տեղի է ունեցել ուրիշ բան

Վերելակը չի ընկել. տեղի է ունեցել ուրիշ բան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակի 3-րդ հարկից արագ իջնելու պատճառն ամենայն հավանականությամբ եղել է հոսանքի տատանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ վերելակը չի ընկել, այլ մի փոքր արագ է իջել:

«Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցտեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ էստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդհարկից ընկել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան:
Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։